Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Արմավիրի Սամաղար համայնքի մարզադպրոցի մրցահարթակը տրամադրվել էր հանրապետության պատանի ծանրորդներին:
«Սևան» մարզական ընկերության կազմակերպած ավանդական ու հերթական միջոցառումն էր: Այն նվիրված էր ԽՍՀՄ վաստակավոր մարցիչ, ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանի մահվան 10-րդ տարելիցին. տեղեկացնում է msy.am-ը:
Ծանրամարտի զարգացման ու տարածման գործում մեծ է Ռաֆիկ Հարությունյանի վաստակը: Նա եղել է ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի մարզիչ և առաջին հայ ծանրորդն էր, որ եռամարտում գրանցել էր 500 կգ արդյունք:
Ավանդական հուշամրցաշարը 8-րդ անգամ էր մեկնարկում: Մրցապայքարի էին դուրս եկել 5 մարզի` Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի, շուրջ 90 պատանի ծանրորդ:
Մրցող 10 քաշային կարգում հաղթողներն էին` Մոնթե Մխիթարյանը (35 կգ քաշային կարգ, Մարտունու մարզադպրոց), Հովհաննես Պողոսյանը (40 կգ, Սամաղար), Արմեն Գրիգորյանը (45 կգ, Քասախ), Էդգար Գասպարյանը (50 կգ, Տափերական), Արթուր Ադամյանը (56 կգ, Սամաղար), Յուրիկ Վարդանյանը (62 կգ, Տափերական), Հայկազ Հակոբյանը (69կգ, Քասախ), Վոլոդիա Կոստանյանը (77կգ, Սամաղար), Տարոն Մկրտչյանը (85 կգ, Տափերական), Սմբատ Դավթյանը (85 և ավելի քաշային կարգ, Քասախ):
Հաղթողները պարգևատրվել են հուշամեդալներով, պատվոգրերով ու հուշանվերներով: