կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 14:12
Սպորտ

Կայացել է Գարեգին Ավդալյանին նվիրված հուշամրցաշարը

Կայացել է  Գարեգին Ավդալյանին նվիրված հուշամրցաշարը
Հոկտեմբերի 16-ին Թալինում կայացավ Հայաստանում ըմբշամարտի հունահռոմեական ոճի ճանաչված մարզիկ և մարզիչ Գարեգին Ավդալյանի նվիրված հուշամրցաշարը նրա անունը կրող մարզադպրոցում: Մրցագորգում պայքարում էին «Սևան» մարզական ընկերության ՀՀ տարբեր մարզերի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները: Նրանք, 144-ն էին` ծնված 1999-2001թթ., հանդես էին գալիս 11 քաշային կարգում. տեղեկացնում է msy.am-ը: 
 
Օրվա առթիվ խոսք ասաց «Սևան» մարզական ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ արդեն ավանդույթ դարձած հուշամրցաշարը կլինի շարունակական: Հուշամրցաշարի կազմակերպիչները, որոնք անվանի մարզչի ընկերներն էին, երախտագետ սաները, բարեկամները, արել էին առավելագույնը` մրցաշարը հավուր պատշաճի անցկացնելու համար: Երեկոյան մրցաշարի գլխավոր մրցավարը` միջազգային կարգի մրցավար Գևորգ Հարությունյանը, ամփոփեց մրցելույթների արդյունքները:
 
 
Տարբեր քաշային կարգերում պատվո պատվանդանին բարձրացան 4 լավագույն /3-րդ տեղում`2-ն էին/ մարզիկները: Հաղթողներն էին` Մանվել Խաչատչյանը (մինչև 26 կգ, Գյումրի), Մարտուն Գևորգյանը (29 կգ, Արտիմեդ), Հարություն Ֆարմանյանը (32 կգ, Գյումրի),Լյովա Խաչատրյանը (35 կգ, Ապագա), Ժորա Մարտիրոսյանը (38 կգ, Արտիմեդ), Վահագն Գրիգորյանը (42 կգ, Արտիմեդ), Արտյոմ Թորոսյանը (46 կգ, Աշտարակ), Հրաչ Պողոսյանը (54 կգ, Արտիմեդ),Ավետիք Աբրահամյանը (58 կգ Արտիմեդ), Սարգիս Թադևոսյանը (63 կգ,Արտիմեդ), Զուլալ Սարգսյանը (69 կգ, Արշավ): Բոլոր մրցանակակիրները ստացան հուշամրցաշարի` մեծ, միջին ու փոքր գավաթներ և վկայականներ:
Վերջում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով պարգևատրվեց «Սևան» մարզական ընկերության գործադիր տնօրեն Արշակ Կնյազյանը: