Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունը սարսափելի չափերի է հասնում, ինչի պատճառով էլ վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլեւ բնակիչների առողջությունը: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը. պոչամբարների իրական թիվը 30 է, իսկ գործող հանքերը 450-ն են:
«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ եթե այս տեմպերով շարունակեն հանքերը շահագործել, ապա մոտ ապագայում` 20-30 տարի հետո, Սյունիքը` որպես երկրամաս, ընդհանրապես որեւէ արժեք չի ունենա, այնտեղ հնարավոր չի լինի պարզապես ապրել: Ի դեպ, վտանգավոր թափոններ առաջացնող պոչամբարները անցյալ տարի իրենց հասցրած վնասի դիմաց ՀՀ պետբյուջե որեւէ դրամ չեն վճարել, ինչն արձանագրված է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ: