|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը վտանգում է մեր արտաքին քաղաքականությունը: Հայաստանն իր ապօրինի իշխանությունների պատճառով գնում է մի ուղղությամբ, որը նրան հեռանկար չի բերելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ խնդրելով իր տեսակետը «հակառուսական լիցքի» հետ չհամեմատել:
Ի դեպ, նա օրերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից և պատրաստվում է սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային ժողովին:
«Մեր երկրի անկախությունը վտանգի տակ է: Ես շրջել եմ բոլոր մարզերում, և բոլորը գիտեն, որ այսպես չի կարելի. մեկն ասում է, որ սրանց պետք է քշենք, մեկն այլ բան է առաջարկում: Այս իշխանությունն օրենքից դուրս է, մեր քաղաքական դաշտում թալան է, օֆշոր …»,- ասաց նա:
Հովհաննիսյանը միաժամանակ գոհունակություն հայտնեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` Հայաստան կատարած այցի շրջանակներում բարձրացված հարցերի կապակցությամբ: «Շատ լավ է, որ պարոն Ֆյուլեն գալիս է և բողոքում մեր քաղաքացիների նկատմամբ կիրառվող հանցագործությունների մասին»,- նշեց նա: