կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 21:45
Սպորտ

Սպորտի նախարարության պարզաբանումը Ծառուկյանի ''պաշտոնի'' վերաբերյալ

Սպորտի նախարարության պարզաբանումը Ծառուկյանի ''պաշտոնի'' վերաբերյալ

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք այն.

 

«Ծանրամարտի   Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված  հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը «Հայաստանի ազգայինօլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է  «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:

 

   Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները   հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝  «hայրենական սպորտի ղեկավար» «hայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի  պարզաբանում ենք.

 

  Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդու­թյան հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:

    

 Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատաս­խանատու է իրեն  վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակ­ման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգաց­ման համար»: