կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 12:00
Տարածաշրջան

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության պարզաբանումը Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու վերաբերյալ

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության պարզաբանումը Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու վերաբերյալ

Երեկ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է Եվրասիական և Մաքսային միություներ: Հրավիրողի դերում, տեղեկության համաձայն, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն է եղել:

 

Տեղեկությունը ռուսական ԶԼՄ-ներում չգտնելու պատճառով, ինչպես նաեւ հասկանալու համար, թե արդյո՞ք նախարարի հրավերը պաշտոնական բնույթ է կրում, Yerkir.am-ը կապ հաստատեց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի օգնական Ելենա Լաշկինայի հետ:

 

Նա Yerkir. am-ի հետ զրույցում հայտնեց, որ ոչ մի հրավեր, որպես այդպիսին, չի եղել: «Նախարարին հարց են ուղղել՝ կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանն անդամակցել ԵՏՄ-ին, ինչին նա պատասխանել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր է, ինչու` ոչ: Ընդամենը»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Մեր հարցին,` եթե նախարարը չի բացառել Ադրբեջանի անդամակցությունը, ապա հնարավո՞ր է ինչ-որ պահի պաշտոնական հրավեր լինի, Լաշկինան արձագանքեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող: