Yerkir.am-ին սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հունիսի 26-ից հուլիսի 1-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունենալու սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Ա. Աստախովի հուշամրցաշարը, որին Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի անդամներ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, ստեփանակերտցիներ Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82կգ), Դավիթ Գրիգորյանը (90կգ):