|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս գիշերը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OA 931 և «ԲՄՎ» մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1987 թ. ծնված Ա. Հ., տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հ. դին և հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ` «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ղ. և ուղևոր՝ 1989 թ. ծնված Հ. Ս. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր: