Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք ինքներս չենք խոսում վերջնագրերով եւ թույլ չենք տա, որ որեւէ մեկը, անկախ նրանից ընդդիմադիր է, թե դիմադիր, մեզ հետ խոսի վերջնագրերի լեզվով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի պահանջագիր-վերջնագրին:
Իսկ ի պատասխան այն նկատառմանը, թե արդյո՞ք հենց ՀՀԿ-ն վերջնագիր չէր ներկայացրել իշխանական կոալիցիայի մյուս կուսակցություններին, Հ. Սահակյանը պատասխանեց. «Նախագահ Սարգսյանը ՀՀԿ-ի 20-ամյակին հստակ նշեց, որ մենք վերջնագրերով չենք խոսում, եւ պարզ է, որ տվյալ գործադիր իշխանության մաս կազմող այս կամ այն ոլորտը, այս կամ այն քաղաքական ուժի ենթարկվելուց բացի, պարտավոր է նաեւ որոշակի առումով ենթարկվել նախագահին»:
Ինչ վերաբերում նրան, թե որքանով են իրատեսական ՀԱԿ-ի ներկայացրած պահանջները, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե դրանց մի մասն իրականացնելու ցանկություն էլ լինի, պետք է վերապահումներով արվի:
Իսկ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը վերջնագրերի ժանրին տագնապով է վերաբերվում. «Ինձ համար բացարձակ արժեք է երկրի կայունությունն ու խաղաղությունը: Բայց իշխանությունը պետք է բավարար խոհեմություն ունենար իր քաղաքականությամբ լուծում տալու սոցիալական-տնտեսական խնդիրներին: Բայց մենք բոլոր ոլորտներում ունենք սարսափելիորեն ձախողված մի պատկեր»:
Լ. Գալստյանը, հղում անելով վիճագրական ծառայությանը, նշեց, որ 2010 թվականին ունեցել ենք 12.5 տոկոս գնաճ, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը եղել է 18 տոկոս: