Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդեմ կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը` նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիա է անցկացնելու կառավարության շենքի դիմաց, որպեսզի կառավարությանը լսելի դարձնեն քաղաքացիների ձայնը: Բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար թե մեկ օրվա ընթացքում այդ հարցը լուծում ստանա, նաեւ հայտնեց, որ տարբեր պետական մարմիններին ուղղված բողոքի նամակները դեռևս ընթացքի մեջ են, դեռ որևէ վերջնական պատասխան չեն ստացել:
Մինչ վաղվա ակցիան, նախաձեռնության անդամները մտադիր են զբաղվել խնդրի իրազեկմամբ` մեկնարկ տալով նոր ակցիայի: Պատրաստվել են փոքրիկ պաստառներ, որոնք անվճար տրամադրվում են բոլոր ցանկացողներին` ավտոմեքենաների ապակիներին փակցնելու համար: Պաստառին գրված է` «Դեմ եմ մեր աշխատավարձերի 6,6-13 տոկոս նվազեցմանը»:
«Դա ընդամենը ինֆորմացիա տարածելու միջոց է, որ մարդիկ տեսնեն այդ փոքրիկ պաստառը, հետաքրքրվեն ու տեղեկանան խնդրի մասին»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը:
Նախաձեռնող խմբի անդամները նաև նոր կայք են ստեղծել` dem.am, որտեղ տեղադրվում է կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, դիտարկվում են օրենքի բացասական կողմերը: