|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել էինք, որ մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա էին անում այն հյուրանոցի առջև, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, մտել են հյուրանոց:
Վերջիններս այժմ այն սրահում են, որտեղ նախատեսված է ասուլիսը:
Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսը նախատեսված էր ժամը 12-ին, սակայն այս պահին այն տապալվել է:
Բողոքողներից մեկը հայտարարեց, որ Քոչարյանն իրավունք չունի ասուլիսով հանդես գալու, քանի որ նա այս պահին մեղադրվող կողմ է: «Մեր նպատակն ասուլիսը տապալելն ու դատարանի որոշման հանդեպ ժողովրդի վերաբերմունքը ցույց տալն է»,-ասացին նրանք: Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնողները դեռ այդ սրահում են: Ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է այն վայրում, որտեղ պետք է նստեր Քոչարյանը:
Նշենք, որ հայտնի չէ՝ այս պահին Քոչարյանը հյուրանոցում է, թե ոչ: