կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 19:58
Քաղաքական

Կառավարությանը վիրավորելը ոչ մի լավ բանի չի բերելու. ՀՀ վարչապետ

Կառավարությանը վիրավորելը ոչ մի լավ բանի չի բերելու. ՀՀ վարչապետ

2014թ. բյուջեի քննարկումն ամփոփեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց բոլորին շահագրգիռ քննարկումների համար, որովհետև այդ քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտելw6 ծրագրի ուժեղ և թույլ կողմերը: Նա նշեց, որ ՀՀ-ում առկա խնդիրներն են գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը և կոռուպցիայի բարձր մակարդակը: Վարչապետի խոսքով' դրանք լրջագույն վտանգներ են, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը:  «Մեր ընդդիմադիրները փորձում են բացահայտել այլ երևույթներ, որոնք շատ հաճախ անհիմն են լինում: Դա չի նպաստում երկխոսությանը: Մենք պատրաստ ենք բանավիճել ու ընդունել լավագույն առաջարկությունները»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Նա կարևորեց իշխանության և ընդդիմության միջև օգտակար երկխոսության կարևորությունը, ինչը կօգնի նաև հանրությանը:

 

«Բայց անել վիրավորական արտահայտություններ կառավարության հասցեին, դա ոչ մի լավ բանի չի բերելու: Մեր երիտասարդ պետության փորձը ցույց է տալիս, որ նման ռազմավարություն ընտրող ընդդիմախոսները ոչ մի լավ բանի չեն հասնում, պետք են կոնստրուկտիվ մոտեցումներ»,- կարծիք հայտնեց վարչապետը: Ըատ նրա' շատ հեշտ է քննադատել գործող կառավարությանը քաղաքական գնահատականների առումով: Տիգրան Սարգսյանի խոսքով' ընդդիմախոսների մոտ բացակայում է քաղաքական տեսլականը, այն է' միջին խավի ձևավորում, որովհետև առանց միջին խավի ու քաղաքացիական հասարակության հնարավոր չէ բացահայտել տնտեսական պոտենցիալի աճը:

 

 «Մեր ընդդիմախոսները հայտարարում են, որ քաղաքացիական հասարակության ձևավորման առումով կան հաջողություններ, և դա կաշկանդելու է իշխանություններին: Կառաջարկեի ԱԺ-ին կազմակերպել լսումներ, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով կարելի է հանդես գալ, որպեսզի Հայաստանում բարելավվի սոցիալ-տնտեսական միջավայրը»,- ասաց նա:

 

Տիգրան Սարգսյանը  խոստովանեց, որ երկրում դեռևս բարձր է կոռուպցիայի մակարդակը, սակայն կառավարությունը մշակել է մի շարք մեխանիզմներ, որոնք կխոչընդոտեն կոռուպցիայի աճին:

 

«Մեզ սպասվում է լարված աշխատանք, և դա արդյունավետ կլինի, եթե մենք գործենք միասնաբար»,- ասաց վարչապետը:

 

Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի վերջում հայտարարեց, որ բյուջեի քննարկումները ընդմիջվում են չորս օրով: