|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը ուրախ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրան վաղուց էր սպասում, որովհետև կարևորում է աշխատավարձերի բարձրացման հարցում միասնական ու համակարգված մոտեցումը: Պատգամավորի խոսքով` իր առաջին բարձրացված աշխատավարձը ծախսելու է «արդյունավետ, նպատակային, այսինքն` անձնական նպատակներով»:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի դիտարկմանը, որ պատգամավորները կարող են բարձրացված աշխատավարձից օժանդակություն հատկացնել քաղաքացիներին, Կարինե Պողոսյանը նշեց, որ ինքը, լինելով մեծամասնականով ընտրված պատգամավոր, բարեգործություն միշտ էլ արել է: «Եթե մեզ դիմում են, եթե դրա կարիքը կա, անպայման օգնում ենք, էլ չենք սպասում աշխատավարձի բարձրացմանը»,- նշեց նա:
Հարցին` արդյո՞ք անհարմար չի զգացում, որ իր աշխատավարձը բարձրանում է երկրում առկա սոցիալական բարդ պայմաններում, Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Չէ, այդքան էլ չի նկատվում անհարմարության զգացում, որովհետև բոլոր քաղծառայողների աշխատավարձն է բարձրանում: Մենք էլ նրանցից մեկն ենք»: