Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 14:56
Քաղաքական

Ոչ մեկի նկատմամբ զիջում չպիտի լինի. Առաքել Մովսիսյան

Ոչ մեկի նկատմամբ զիջում չպիտի լինի. Առաքել Մովսիսյան

ԱԺ պաշտպանության հանձնաժողովում «Զինվորական ծառայություն անցնելու» մասին օրենքի նախագծի քննարկմանը ներկա էր նաև հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, ով հազվադեպ է ներկա լինում հանձնաժողովի նիստերին, էլ ավելի հազվադեպ հարց է բարձրացնում:

Այս անգամ նա հարց ուներ: Առաքել Մովսիսյանին հետաքրքրում էր «քյասիբների նկատմամբ անարդարության հարցը»: Մասնավորապես` նա մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք սահման մեկնող ուսանող բժիշկները ի վիճակի են ծառայություն մատուցել, որ «աչքի տեղը ունքը չհանեն»:

«Պայմանագրային կոչեցյալը, որ էդքան սովորել ա, բանակ գնալու փոխարեն խուսափել ա, այ էդ պայմանագրայինը գնալու ա, երկու տարի շարքային ծառայի՞: Իսկ աշխատելու ա՞, գլուխ չի պահի՞: Իինձ թվում ա պիտի խիստ դնենք սա: Ոչ մեկի նկատմամբ զիջում չպիտի լինի»,- ասաց Առաքել Մովսիսյանը:

Պատգամավորը շարունակեց. «Էսօր դրսերից խոսակցությունը դա ա, մենք էլ պատասխան չենք կարողանում տանք, մենակ քյասիբի երեխեքն են ծառայում, թող մեծահարուստի երեխեքն էլ ծառայեն, որ հավասար լինի բոլորի համար, որովհետեւ դրսերից վրա են տալիս էս հարցին, թե ինչի մենակ մեր երեխեքը ծառայեն»: