|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի` բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ: Ներկայացված հաղորդման մեջ գրված է, որ Առաքել Մովսիսյանը` Շմայսը, հրապարակավ գլխատելու և բռնաբարելու սպառնալիքներ է արել, դեռ ավելին` կոչ արել բռնաբարել և գլխատել, ուստի, ըստ Սաքունցի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից արված կոչերը պարունակում են հանցագործության հատկանիշներ, և պետք է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել:
Հիշեցնենք` Առաքել Մովսիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում բացահայտ սպառնալիքներ է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին, նրա բնորոշմամբ, սուտ, տեղեկություն տարածած անձանց` շեշտելով, որ եթե բռնեցնի, բռնաբարելու է և գլխատի նրանց:
Yerkir.am-ը Առաքել Մովսիսյանից փորձեց ճշտել` տեղյա՞կ է այս ինֆորմացիայից և որևէ կերպ արձագանքելո՞ւ է:
«Թող քննչական մարմիններն ու դատախազությունը որոշեն: Զզվցրին արդեն, ոչ էլ էդ թեմային ու էդ ոջիլներին ես անդրադառնում եմ, հաջողություն»,- վրդովված ասաց պատգամավորը: