Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Yerkir.am -ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը տարակուսանք հայտնեց Վարդան Պետրոսյանին հապշտապ կալանավորման առիթով.
«Տեղի է ունեցել ողբերգություն: Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքին: Ավելին` նա նաև այն հանցագործը չէ, որին հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից:
Ընթանում է քննություն, և եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ է` օրենքի սահմաններում կկրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ, անհասկանալի է:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես կգա նախաձեռնությամբ. կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը և քննությունը ընթանա նույն այդ ավտովթարի արդյունքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ»:
լուսանկարը` ԱՐՄԵՆՊՐԵՍԻ