կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 14:07
Մշակույթ

″Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ″-ի պրեմիերան` այսօր

″Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ″-ի պրեմիերան` այսօր

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Հարություն Խաչատյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հանրային ցուցադրությունը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ ֆիլմը նվիրված է այսօր բոլորին հուզող եւ ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին:

 

«Այս արտագաղթն ինձ շատ է անհանգստացնում, եւ դրա մասին ֆիլմերի շարք եմ պատրաստելու: Ինձ միշտ հետաքրքրել է նրանց ճակատագիրը, որոնք այս կամ այն պատճառներով լքել են հայրենիքը: Պետք է փորձել եւ տեսնել` այդպիսի ֆիլմերն ունե՞ն ապագա, քանի որ այս նախագիծս, որը բաղկացած է 6-7 ֆիլմերից, ազգային նախագիծ է. հայ ազգի խնդիրների մասին խոսում ենք կինոյի լեզվով, քանի որ կինոն իսկապես մեծ ուժ է»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ կինոռեժիսորը եթե ժամանակին ու տեղին նկատի խնդիրը, դա ներկայացնի այնպես, որ հանդիսատեսին հետաքրքրի, մարդիկ կսկսեն անհանգստանալ եւ խոսել այդ մասին:

 

Ռեժիսորը ցանկանում է ֆիլմը դարձնել նաեւ հեռուստատեսային, քանի որ թեման կարեւոր է իր համար:

 

Ի դեպ, ֆիլմն ամռանը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, եւ դրսից եկած հանդիսատեսի ու կինոգործիչների արձագանքը բավական դրական էր:

 

Ֆիլմի նյութն ընդգրկում է 1987-ից մինչեւ մեր օրերը նկարահանված տեսանյութեր: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի մասին՝ թատերական ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի…

 

Ֆիլմն այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին: