|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան: Այն կցուցադրվի նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում փետրվարի 20-ին` ժամը 15-ին, և Մարտակերտի մշակույթի տանը` փետրվարի 21-ին` ժամը 15-ին: Մուտքն ազատ է:
«Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան Երևանում տեղի ունեցավ 2014-ի դեկտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուլտֆիլմը կյանքի էր կոչել «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընը»: «Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: