|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է՝ այս գործարանը չի աշխատում: Մինչդեռ ժամանակին իշխանություններն այս գործարանի հետ կապված մեծ-մեծ ծրագրեր էին խոստանում: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց Այրումի պահածոների գործարանի խյուսի հոսքագիծը, եւ այն ժամանակ «Արտֆուդ» ընկերության տնօրեն Սերգո Կարապետյանը պնդում էր՝ գործարանը մեծ քանակությամբ դեղձ կընդունի եւ կվերամշակի:
Սակայն հետագայում խյուսի հոսքագիծը Այրումից տեղափոխվեց նույն ընկերությանը պատկանող, Արտաշատում գործող ձեռնարկություն: Եվ 2012 թվականից սկսած այրումցիներն իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ գործարանն աշխատեցնելու եւ այդկերպ իրենց զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: