կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 11:35
Իրավական

Լոտոն հաղթելու համար գոնե պետք է տոմսն առնել. Վիգեն Սարգսյան

Լոտոն հաղթելու համար գոնե պետք է տոմսն առնել. Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում շարունակվում են 2014թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները:

 

«Ընդունվելու է օրինագիծ` բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված: Ձեր աշխատավարձը կտրուկ բարձրանալու է, ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու, ի՞նչ ջանքեր եք ներդնելու քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի վերացման համար»,- դիմելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին` հետաքրքրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգության» պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ե՞րբ է քաղաքացիություն տրվելու Ժիրայր Սեֆիլյանին:

 

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ Փոստանջյանի այդ հարցը կարող էր հանգիստ շրջանցել, քանի որ այն չի մտնում բյուջեի քննարկումների տրամաբանության մեջ, բայց, այդուհանդերձ, նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը մերժում ստանալուց հետո այլևս չի դիմել:

 

«Կա հայտնի անեկդոտ` լոտոն հաղթելու համար գոնե պետք է տոմսը առնել»,- նշեց Սարգսյանը եւ վստահեցրեց, որ երբ Սեֆիլյանը դիմի, աշխատակազմն ամեն ինչ կանի, որ նրան քաղաքացիություն շնորհվի:

 

Աշխատավարձի բարձրացման հետ կապված էլ` նախագահի աշխատակազմի ղեկավարը ասաց, որ դրա չափն ինքը չի որոշում, այն որոշվում է կառավարության ներկայացված սանդղակով: «Չեմ կարծում, որ դրանից իմ գործառույթները ընդլայնվելու են, բայց աշխատավարձն ունի յուրաքանչյուր աշխատանքի համար արդյունավետ կադրային համալրման խնդիր, դա չի վերաբերում միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, դա վերաբերում է 240 հազար մարդկանց, որոնց թվում են բժիշկներ, զինվորականներ: Վատ բան չեմ տեսնում, որ նրանց աշխատավարձը բարձրանա, ուստի լավ կլինի, որ ԱԺ-ն ընդունի այդ օրենքը: Կոնկրետ իմ աշխատանքը ենթադրում է լիարժեք նվիրում»,- ասաց Սարգսյանը: