Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հունվարի 30-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
ՍԱՀ վարչապետը շնորհավորել է Տիգրան Գևորգյանին Սիրիայում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքի խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի հայ-սիրիական բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով հարաբերությունների շրջանակն ընդլայնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը: Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսը նշել է, որ սիրիական ճգնաժամը ավերիչ հետևանքներ է ունեցել երկրի տնտեսության համար, այդ իսկ պատճառով բարեկամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խթանումը ՍԱՀ կառավարության առաջնահերթ նպատակներից մեկն է: Իր հերթին, ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել բարեկամ Սիրիային:
Հանդիպման ավարտին ՍԱՀ վարչապետը խնդրել է իր ջերմ շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերանշանակվելու և ՀՀ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ: