|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հավատում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելուն, սակայն միայն նրա նախագահական լիազորությունների ավարտից հետո. հայտնում է Коммерсант-ը:
«Քաղաքական հետապնդում Սահակաշվիլիին չի սպառնում, սակայն նրա համար որոշ հարցեր կան։ Եթե նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին գտնվում է բանտում, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ևս, մեկ այլ պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին բռնել են Ֆրանսիայում, Թբիլիսիի գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավայի դեմ հարուցվել է 3 գործ, ապա, բնականաբար, նախագահը ևս որոշ հարցերի պետք է պատասխանի»,- ասել է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։