|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընդունել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի` հանդիպման առաջարկը: Իվանիշվիլի-Սահակաշվիլի հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին. հայտնում է Грузия онлайн-ը:
Սահակաշվիլին հանդիպման առաջարկ է արել սահմանադրական փոփոխությունները քննարկելու համար, որոնք ենթադրում են նախագահի լիազորությունների կրճատում։
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին երեքշաբթի օրը կոչ էր արել Սահակաշվիլիին առաջիկա 2-3 օրվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել: