կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 18:48
Հասարակություն

Վեթինգի նախագիծը այս շենքում չի գրվում. Նաիրա Զոհրաբյան

Վեթինգի նախագիծը այս շենքում չի գրվում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջրես շատ սահուն լեզվամտածողություն է մտել վեթինգ բառը:

 «Բոլորը խոսում են վեթինգից, բայց երբ փորձում ես հասկանալ վեթինգը Հայաստանում ինչ գործիքներով, ինչ գործիքակազմով, ինչպես է իրականացվելու, այդ հարցի պատասխանը որևէ կերպ, որևէ մեկից մենք այսօր չկարողացանք ստանալ»,–նշեց նա։

Նա հայտարարեց, որ խոսել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, ովքեր վեթինգ իրականացրել են Ալբանիայում: «Նրանք ևս նշում են, որ առանձնապես գոհ չեն Ալբանիայում իրականացված վեթինգի արդյունքներից, այսինքն՝ մենք բոլորս խոսում ենք մի գործընթացի մասին, որից մեծ առումով տեղեկություն չունենք: Տպավորությունս այն է, որ այս վեթինգը Գոդոյի նման մի բան է, որի մասին բոլորը լսել են, որին բոլորը սպասում են, բայց որին որևէ մեկը չի տեսել: Երբ մենք փորձում ենք հարգարժան մեծամասնությունից ստանալ օրենքի գոնե նախնական նախագիծը, դա չի ստացվում, դրանից կարող ենք անել եզրակացություն. կամ այդ նախագիծն այստեղ չի գրվում, կամ այդ նախագիծը գրվում է այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ այն գումարները, որոնք պիտի տրվեն դատավորներին, որպեսզի նրանք չլինեն այլևս կաշառակեր: Ամեն դեպքում դեռևս մեխանիզմներ, թե ինչպես է իրականացվելու վեթինգի գործընթացը Հայաստանում, կարծում եմ, չկա»,- ասաց Զոհրաբյանը:.

 Նա շեշտեց, որ կասկածի տակ չի դնում, որ դատաիրավական համակարգը փոփոխությունների կարիք ունի, սակայն զգուշացրեց՝ եթե քաղաքական ենթատեքստ է պարունակելու վեթինգի գործընթացը, ապա ոչ մի լավ արդյունք չի գրանցվելու:

«Մեզ օդի պես անհրաժեշտ է փոխել այլասերված դատաիրավական համակարգը, բայց որքան անհրաժեշտ է փոխել, նույնքան կարևոր է լինելու, թե ինչ մեխանիզմներով են այդ գործընթացը իրականացվելու։ Եթե լինելու են քաղաքական նրբերանգներ, ենթատեքստեր, ապա ունենալու ենք շատ վատ արդյունք, այնպիսին ինչպես Ռուանդայում էր, որտեղ վեթինգ է իրականացվել, որտեղ ներքին ցեղասպանություն էր տեղի ունեցել, որտեղ քաղաքական վենդետա  էր իրականացվում»։

Պատգամավորն ընդգծեց՝  «չի ուզում, որ վեթինգը վերածվի վհուկների որսի, և ցանկանում է, որ վեթինգը լինի իրավական գործիքակազմով». «Վեթինգն այնպիսի պատվանդանի վրա ենք դրել, որ բոլորը նրանից սպասում են իրենց փրկությունը։ Տվեք այդ տեսլականը մարդկանց, որ նրանք հասկանան, թե ինչ գործընթացի մասին է, ինչ ենք ակնկալում վեթինգի գործընթացից»։