Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-10 10:32
Քաղաքական

Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել

Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն է, այլեւ ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով։

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են բացատրել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերություններ են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, եւ թե ինչպես է Հովսեփյանն «ընկած եղել իրենց հետեւից»։

 

Հետաքրքիրն այն է, որ այսպիսի «փոխանցումներ» արել են նաեւ Հովսեփյանի համար վստահելի մարդիկ։ Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Կոստանյանից ճշտել, թե քանիսն են արդեն իրեն հավատարմության երդում տվել՝ փնովելով նակին ղեկավարին, սակայն չստացվեց։ Նա գերադասեց անպատասխան թողնել մեր հարցերը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):