Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 5 անդամ դիմել է դատարան, որպեսզի պարտավորեցնեն միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին` օրենքով սահմանված ժամկետում անցկացնել արտահերթ համագումար:
Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը նշեց, որ դատական նիստի օրը որոշվել է. կոմպոզիտորների պահանջը կքննվի հոկտեմբերի 31-ին. «Սա աբսուրդ է, ինչո՞ւ են այդքան ուշ նշանակել դատական նիստը»:
Մինչ այդ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին լինելու է հերթական համագումարը:
Չաուշյանը նշեց, որ համագումարին իրենք պատրաստվում են ինչպես հարկն է եւ անպայման առաջ են քաշելու միության նախագահին փոխելու առաջարկ: «Չի բացառվում, որ համագումարը ներկայացման կվերածվի»,- հավելեց նա: