կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 10:27
Քաղաքական

Վարչապետ Սարգսյանը, ի դեմս դեսպան Սարգսյանի, լուրջ վտանգ է տեսնում

Վարչապետ Սարգսյանը, ի դեմս դեսպան Սարգսյանի, լուրջ վտանգ է տեսնում

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։

 

Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Ընդամենը մեկ ամիս առաջ էր «ՉԻ»-ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է դեսպան Մեծ Բրիտանիայում։ Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանն այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող քայլ եւ մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանն էլ չի պատրաստվում լուռ մնալ եւ մտադիր է իր լծակներն օգտագործել ընդդեմ Տիգրան Սարգսյանի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»

 

(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):