Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զոհերի պատասխանատուները իշխանություններն էին եւ եթե տրամադրված էին թուրքերի հետ հարաբերությունների լավացման, 7000 տղա ինչո՞ւ սպանվեցին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով իշխանությունների՝ թուրքերի հետ «սիրախաղին»։
Թուրքիայի անմիջական մասնակցությամբ հայ ժողովրդի դեմ 2020 թ․ սանձազերծված պատերազմից մեկ տարի անց պաշտոնական Երեւանն ու Անկարան հատուկ բանագնացներ են նշանակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Չի բացառվում նաեւ, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն բացվի, կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունները «սիրախաղ» են սկսում թուրքերի հետ եւ դեռ հայտնի չէ, թե ինչ զոհողությունների գնով:
Եղիազարյանը Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունից ենթադրում է, որ ՔՊ-ականները ծրագրված խաղացել են ու իրավիճակը հասցրել նրան, որ կամավոր ստրկանան։ Շեշտում է՝ եթե այդքան լավն էր Ադրբեջանը, ինչո՞ւ դուրս եկար նրա դեմ, ինչո՞ւ էին Արցախի անկախություն պահանջում:
«Ուրեմն՝ կա՛մ կամակատարներ են թուրքական, կա՛մ լրտեսներ, կա՛մ էլ անխելք մարդիկ որոնք հայտնվել են քաղաքական ասպարեզում եւ ցանկանում են հայ ժողովրդի ճակատագիրը լուծել: Ցավոք, այսօրվա իշխանությունն առաջին իշխանությունների ձագն է: Լիպարիտյան է, ով է, ես չեմ ուզում նրա ասածը մեկնաբանել, նա ինձ հետաքրքիր չէ, երեւույթի գնահատականը կտամ ու միայն մի բան կասեմ՝ այսքան մորթից ու ստորացումից հետո ինչպե՞ս կարելի է թուրքերի հետ բարեկամանալ։ Անասունը, որի ձագին իր առջեւ մորթում են, շրջվում ու արածում է, մոռանում է։ Ցավոք, այդպիսի մարդիկ կան: Ստորացումը, վարկաբեկումը, ջարդերը հաշվի չառնելով՝ մի ավանակ կանգնի, ասի՝ թուրքը կամ ադրբեջանցին քաղաքակրթվե՞լ է»,- նշում է ազատամարտիկը։
Եղիազարյանի խոսքով՝ մարդ պետք է պատվախնդիր լինի, գիտակցի, որ 30-40 տարի հետո ոչ ոք ողջ չի լինելու։
«Մեզ ասելու են՝ ի՞նչ արեցիք հայրենիքի համար: Ես չեմ ուզում որեւէ մեկի անունը տալ։ Ժիրայր Լիպարիտյանի համար շատ կլինի՝ իր անունը տամ: Ոչ մի նամուսով մարդ իր նախնիներին կոտորողին իր տուն չի բերելու, եթե բերում է, ուրեմն նրա հետ ինչպես ցանկանան, այդպես էլ կարող են վարվել»,- ասաց զրուցակիցս։
Ալիեւն ասում՝ «Զանգեզուրի միջանցքը» կտաք առանց մաքսակետերի, հակառակ դեպքում՝ «Լաչինի միջանցքում» մաքսակետեր կդնեմ: Հարցին՝ ըստ Ձեզ, Ադրբեջանը սպառնալիքի միջոցով կվերցնի՞ միջանցք, թե՞ Ալիեւն ու Փաշինյանինը կուլիսներում ներքին պայմանավորավածություններ ունեն, որոնց մասին մենք տեղյակ չենք, Եղիազարյանը պատասխանում է՝ ադրբեջանցին ոչ մի բան էլ մեզնից սպառնալիքով չի կարող վերցնել, ապա՝ հավելում՝ դիմելով կառավարությանը․ «Իշխանությունները հիմա մաս-մաս վաճառում են հայրենիքը, դուք ինչի՞ մասին եք խոսում: Պատմությունը թքելու է ձեր երեսին սուտ խոսելու համար, մարդկանց թյուրիմացության մեջ դնելու համար: Գալու են մարդիկ այդ սատկածների ոսկորներներով զուգարաններ սարքեն: Սա անելու բան չէ, եթե այսպիսին էիք դուք, սա էիք ուզում, ինչո՞ւ էիք մարդկանց տանջամահ անում։ Դուք եկել էիք, որ թալանեիք, ծախեիք»:
Լիանա Սարգսյան