|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հարցազրույց է ունեցել ամերիկյան CNN հեռուստաընկերության հետ, որի ընթացքում խոսել է հրեաների ցեղասպանության` Հոլոքոստի մասին:
Նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում այդ հարցին, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այն անվանել էր միֆ: Ռոհանին պատասխանել է. «Ես պատմաբան չեմ եւ չեմ կարող խոսել Հոլոքոստի ծավալների մասին: Բայց կարող եմ ասել, որ ցանկացած հանցագործություն, որ տեղի է ունեցել մարդկության դեմ, ներառյալ` նացիստների կատարածը հրեաների նկատմամբ, քննադատելի է եւ դատապարտելի»: