|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կնեսետի պատգամավոր Յակով Կացը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը հայտարարել է, որ հրեա ժողովրդին ոչնչացնել ցանկացողներին ուղղված ամենալավ պատասխանը զարգացած եւ ուժեր հավաքող Իսրայելն է:
Նա նշել է, որ հարկավոր է վերջ դնել օտարերկրյա պետությունների ղեկավարների կողմից Յադ Վաշեմ` Հոլոքոստի զոհերի հուշահամալիր այցելությունները, քանի որ դա ցույց է տալիս «հրեա ազգի պատմության ստորացուցիչ մասը»: Դրա փոխարեն, ըստ Կացի, հյուրերին հարկավոր է ցուցադրել «իսրայելական տեխնոլոգիաների հաջողությունները»:
«Մենք պետք է ցույց տանք, որ ի վիճակի ենք վայրկյանների ընթացքում ոչնչացնել Իրանը, մեկ րոպեում` Սիրիան, եթե նրանք փորձեն ձեռք բարձրացնել մեզ վրա»,- ըստ mignews.com-ի` ասել է հրեա պատգամավորը: