կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 14:41
Հասարակություն

Ծեծի են ենթարկել Կանաչ ջոկատի անդամ Արման Ալեքսանյանին

Ծեծի են ենթարկել Կանաչ ջոկատի անդամ Արման Ալեքսանյանին

Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի է ենթարկվել Համահայկական բնապահպանական ճակատի Կանաչ ջոկատի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը. հայտնում են Համահայկական բնապահպանական ճակատից:

 

Արմանը 21 տարեկան է, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող: Հարձակվողները եղել են 10-15 հոգով` սևազգեստ, սափրագլուխ և մահակներով զինված:

 

Վերջին մի քանի օրերի ընթացքում սա քաղաքացիների վրա հարձակման հերթական դեպքն է: Ակնհայտ է, որ այս խմբերն իրենց գործողություններով սպառնում են քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Սակայն հատկանշական է, որ ոստիկանությունը կատարված խուլիգանությունների փաստով որևէ գործ դեռևս չի հարուցել և որևէ մեկին պատասխանատվության չի կանչել:

 

Ուստի, եթե ոստիկանությունը շարունակի «լռություն» պահպանել այս հարցում, ապա հիմնավոր կասկածներ կառաջանան, որ ոստիկանական ուժերը հանցավոր անգործության մեջ են կամ համագործակցում են խուլիգանական գործողություններ կատարող խմբերի հետ, իսկ նման հրամանները տրվում են «վերևից»` քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անձանց լռեցնելու և վախի մթնոլորտ ստեղծելու համար: