կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 15:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը. «Հայրենիք» ջոկատի անդամ

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ջոկատի անդամ Զոհրաբ Ավետիսյանը, որը 23 տարի աշխատել է ԱԱԾ համակարգում և կոչումով փոխգնդապետ է։

Նա խոսեց Արգիշտի Քյարամյանի պիտակավորման մասին, որ հնչեցրել էր Հանրային հեռուստաընկերության եթերում, իբրև թե՝ Շուշիի պաշտպանության ժամանակ ինքը, երբ բարձունքից իջել է, տեսել է, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ջոկատի անդամները լքել են Շուշին ու հեռացել Ստեփանակերտ։

«Հայրենիք» զորախմբի դեմ արշավը նա  բնութագրեց մեկ բառով՝ վախ և ասաց, որ ռեալ ուժ էին տեսնում ի դեմս Արթուր Վանեցյանի:

«80 հոգանոց զորախումբ էր: Իրենք ուղղությունը ո՞նց են տանում, որ «Հայրենիք»  զորախումբը Շուշին հանձնեց, Շուշիից գնաց: Ա՛յ ընկերներ,  այնտեղ 25-30 հազարանոց բանակ կար, այսինքն այդ  կանոնավոր բանակը դնում եք մի կողմ,  ու այնպիսի տպավորություն եք առաջացնում, որ  Վանեցյանի 80 հոգանոց «Հայրենիք» զորախումբը հանձնեց Շուշին: Աբսուրդ է»,- ասաց  փոխգնդապետը:

«Հայրենիք» կուսակցության ջոկատի անդամ Զոհրաբ Ավետիսյանն ասաց՝ իրենց տպավորությունը, որը հետո ներքուստ դարձավ համոզմունք այն էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործողությունները հսկում էր բունկերից, իսկ Արգիշտի Քյարամյանը Շուշիի հանձնման գործողությունները հսկում էր դրսում:

«Դա ինձ համար միանշանակ է, նա կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը և ամեն ջանք դնում էր, որ մեր զորախումբը ոչնչացվի: Ի պատիվ պարոն Արթուր Վանեցյանի ու մեր զորախմբի  տղաների, կորուստներ չունեցանք»,-ասաց նա:

Զոհրաբ Ավետիսյանը միանշանակ պնդեց՝ նպատակն էր վերացնել «Հայրենիք» զորախումբը ադրբեջանցիների ձեռքերով։

Նա վստահեցրեց, որ որտեղ հայտնվում էր իրենց զորախումբը, այդ վայրում թշնամու ինտենսիվ կրակ էր սկսվում՝ բոլոր տեսակի զինամթերքներից։

ԱԱԾ սպան շեշտեց, որ կոնկրետ իրենց խմբի գլխին էին կրակոցները, կողքերը կրակ չէր գնում, թիրախավորված էր, դա պարզ երևում էր:

«Որտեղ Արգիշտի Քյարամյանը հայտնվում էր մեր կողքին, այդ մասում սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․