|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի` Մաքսային միություն մտնելու մասին` Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար անակնկալ չէր: Այս մասին նա Yerkir.am-ին հայտնեց Բաղրամյան 26-ի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ` ուղղված Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման դեմ:
Մեր այն հարցին` հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ են եղել, եւ այդ պատճառով է նա գնացել նման քայլի, Հայրիկյանը պատասխանեց. «Ճնշումները լինում են նրանց վրա, ովքեր նախապատրաստում են այդ ճնշումները»:
«Իսկ Սերժ Սարգսյանը նախապատրաստե՞լ էր այդ ճնշումները» ճշտող հարցին Հայրիկյանը պատասխանեց. «Իր լռությամբ` այո'»:
Պարույր Հայրիկյանը համարում է, որ երկրում հարցի վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացվեր:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: