Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները: Նախորդ օրը հանդիսավորությամբ դռները բացեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը. հայտնում են քաղաքաշինության նախարարությունից:
Շնորհավորելով Տեղ գյուղի բնակչությանը` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում:
Իր հեթին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշեց, որ դպրոցաշինության խնդիրը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և քաղաքաշինության նախարարությունը ելնելով խնդրի կարևորությունից` նախ գնահատում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: «Այսօր շահագործման է հանձնվում Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որի ընդհանուր մակերեսն ավելի քան 2200.0 քմ է, դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական և ջրամատակարարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով, արտաքին գազի և էլեկտրական մատակարարման համակարգերով և առանձին կաթսայատնով: Ամբողջությամբ բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: Դպրոցն ապահովվել է անհրաժեշտ աշակերտական և ուսուցչական գույքով»,-տեղեկացրեց քաղաքաշինության նախարարը:
2009-2013 թթ. դպրոցի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 840.0 մլն դրամ գումար: Շինարարական աշխատանքները սկսվել են 2009 թվականին, մասնագիտական եզրակացության արդյունքում պարզվել է, որ շենքը պիտանի չէ հետագա շահագործման, կառույցը գտնվել է վթարավտանգ վիճակում, ենթակա` կազմաքանդման, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր շենքի կառուցման:
Այսօր շահագործման հանձնվող 450 աշակերտական տեղով Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականին: 2011-2013 թթ. դպրոցի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 500.0 մլն դրամ գումար։ Սիփանիկ գյուղի նորակառույց դպրոցը` նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցի ընդհանուր մակերեսը շուրջ 2200.0 քմ է: 2009-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 480.0 մլն դրամ գումար:
Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի բացումը նշանավորվեց նաև նրա կիսանդրու բացմամբ: Դպրոցի հրապարակում տեղադրված բրոնզաձույլ կիսանդրին, որը քանդակել է ճարտարապետ-քանդակագործ Ալբերտ Սողիկյանը, ստեղծվել է ՀՀ վաստակավոր բժիշկներ՝ ամուսիններ Կառլեն և Սարա Եսայանների հովանավորությամբ և վաստակաշատ ամուսինների նվերն է դպրոցի կոլեկտիվին: