կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 12:11
Հասարակություն

2013թ. շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատնքներն ավարտվել են

2013թ. շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատնքներն ավարտվել են

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները Երևանի  քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին. հայտնում են քաղաքապետարանից:

 

Այս տարի ծրագրում ներառվել էր  32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն,  Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝  մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել և մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են  արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաև ներկման աշխատանքներ են իրականացվել

 

Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել  նաև պատուհաններ, վերականգնվել են տեղաշարժված  կամ քանդված քարերը: Ծրագիրը, ինչպես և նախատեսված էր,  ավարտվել է օգոստոսին: Նշենք, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին: