կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 10:52
Քաղաքական

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը. Հայկ Մարության

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը. Հայկ Մարության

Այսօրվանից Երեւանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը:

-Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաեւ վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղեւորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղեւորներին եւ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը եւ/կամ ուղեւորափոխադրող ընկերությունը:

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը:

Վստահ եմ, որ երեւանցիները կդրսեւորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետեւեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթեւեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:

Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման:

Առո՛ղջ եղեք»: