Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 2013թ. հունվարի 17-ին ընդունել է ԵԱՀԿ և Եվրոմիության SIGMA համատեղ նախաձեռնության ավագ խորհրդատու Սկավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, բարձր գնահատելով համատեղ նախաձեռնության կարեւորությունը, նշել է, որ դատախազների էթիկայի կանոնները կարգավորված են գործող օրենսդրությամբ, իսկ դրանց պահպանումն ուղղակիորեն գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում:
Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրեց «Դատախազի վարքագծի կանոնագիրքը»` նշելով, որ այդ կանոնագիրքը հստակ սահմանում է դատախազի վարքագծի հիմնարար սկզբունքները, դատախազի վարքագծի կանոններն ինչպես պաշտոնեական հարաբերություններում, այնպես էլ` արտապաշտոնեական հարաբերություններում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության ընթացակարգերին:
Փորձագետների կողմից բարձրացվել են մի շարք կարեւոր հարցադրումներ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մասնավորապես` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի միասնական համակարգի անցնելու նպատակահարմարության մասին:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի դատախազի վարքագծի կամ էթիկայի կանոնների կիրառման արդյունավետությանը: