կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-02 16:02
Հասարակություն

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Անկարային

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Անկարային

Հայաստանի ԱԳՆ-ն օգոստոսի 1-ին նոտա է հղել թուրքական կողմին` կապված Թուրքիայի ԱԳՆ-ի` Հայաստանի սահմանը հատած թուրք հովվի սպանության վերաբերյալ արձագանքի հետ: Ըստ Armtoday.info-ի` ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանը ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ և հույս հայտնել, որ նման միջադեպեր ապագայում չեն կրկնվի:

 

Երեկ հայ-թուրքական սահմանը հատած հովվի սպանության պատճառով պաշտոնական Անկարան Թբիլիսիի միջոցով բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին։


Իսկ ИТАР-ТАСС-ին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ, նախնական տվյալներով, 35-ամյա թուրք հովիվը խախտել է Հայաստանի սահմանը, մի քանի կրակոցներ արձակել Հայաստանի սահմանը պաշտպանող ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել է  խորանալ ՀՀ տարածքը: Ռուս սահմանապահները պատասխան կրակ են բացել եւ վիրավորել սահմանախախտին: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հետաքննում է կատարվածը: