|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սաուդյան Արաբիայում «Ազատություն սաուդյան ազատականներին» կայքի խմբագիր Ռաիֆ Բադավին դատապարտվել է մտրակի 600 հարվածի իսլամը անարգելու եւ ազատական արժեքներ քարոզելու համար: Բացի դրանից` նա 7 տարի բանտում կանցկացնի. տեղեկացնում է Reuters-ը:
Սաուդյան դատարանի ճնշումներին ենթարկված կայքում քննարկվել են կրոնի դերը սաուդյան հասարակության կյանքում եւ այլ հասարակական խնդիրներ, քննադատություն է հնչել կրոնական առաջնորդների հասցեին: Կայքը փակել են, իսկ տեղական ԶԼՄ-ները, դատապարտյալի կնոջը վկայակոչելով, գրում են, որ նա չի ընդունում իր մեղքը: