|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի և Իրանի արտգործնախարարների միջև երեկ տեղի է ունեցել հերթական՝ արդեն երրորդ, հեռախոսազրույցը։
Դատելով տարածված խիստ կարճառոտ պաշտոնական հաղորդագրություններից՝ հարաբերությունների կարգավորման ասպարեզում առայժմ շոշափելի ձեռքբերումներ չկան, սակայն խոսվում է նույն մակարդակում երկկողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին։
Սրան զուգահեռ, իրանական ԶԼՄ-ների, սոցցանցերի և նույնիսկ խորհրդարանական մակարդակներում չի դադարել Բաքվի բռնապետական վարչախմբի գործողությունները, մեղմ ասած, դատապարտող տեսակետների բավական հուժկու հոսքը։
Այս ամենը հաշվի առնելով, Իրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի բռնապետի նկատմամբ, որում, ի դեպ, առայժմ իրական որևէ «քաղցրաբլիթ» առվազն տեսանելի հատվածում չկա»։