կարևոր
3652 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-06 00:03
Աշխարհ Քաղաքական

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատերազմի թեժ փուլում են․ Լավրով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատերազմի թեժ փուլում են․ Լավրով

Ռուսաստանն ու ԱՄՆ - ն գտնվում են «պատերազմի թեժ փուլում», բայց հարաբերությունները պետք է պահպանել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք իսկապես պատերազմի թեժ փուլում ենք, քանի որ ուկրաինացի նացիստները կռվում են առաջին հերթին ամերիկյան զենքով։ Եվ ամերիկյան վարչակազմն ամեն անգամ սպառնում է ավելի ու ավելի հեռահար և մահաբեր համակարգեր մատակարարել», - ասել Է Լավրովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Համենայնդեպս մենք չենք կորցնում հույսը, որ ամերիկացիների միտքը կարթնանա, եւ նրանք, այնուամենայնիվ, ինչ-որ երկխոսություն կվերսկսեն ։ Տեսնենք, քիչ է մնացել սպասել», - հավելել Է Լավրովը։