Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալթայում անցկացվող ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը`առաջին անգամ փառատոնի պատմության մեջ, միաժամանակ տրվել է երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվել են Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» ու Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողսյանի «Եթե բոլորը…» ֆիլմերին:
Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է` Ալթայում այս փառատոնը իրականացվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը:
Գլխավոր մրցանակի համար ներկայացված են եղել նաեւ Նիկոլայ Լեբեդեւի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին. առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը: