Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ Արևիկ Իվանյանը հուլիսի 22-24-ը մասնակցել է Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացված լարային գործիքների (ջութակ, թավջութակ, ալտ) միջազգային մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակի:
Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված էին երաժիշտներ Բոստոնի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի կոնսերվատորիաներից, մասնագետներ Ֆրանսիայից և Իտալիայից, Արևիկին շնորհել են նաև հատուկ մրցանակ, որով հնարավորություն և իրավունք են ընձեռել շնորհաշատ ջութակահարուհուն 2012 թ. մենահամերգով հանդես գալու Կրեմոնայում` Ա. Ստրադիվարիուսի թանգարանում։ Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերում և 3 փուլերով:
13-ամյա Արևիկը մասնակցել է 13-18 տարեկանների խմբում, երրորդ փուլում հանդես է եկել 11 մրցակիցների հետ` ծրագրում ներկայացնելով Բախի, Պագանինիի, Մոցարտի, Վենյավսկու, Տարտինիի ստեղծագործություններից:
Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացվող լարային գործիքների միջազգային մրցույթի կազմակերպիչներն էին Ա. Ստրադիվարիուսի հիմնադրամը, Կ. Մոնտեվերդիի անվան կոնսերվատորիան և ամերիկյան «Քոփիարդ» ջութակի ստուդիան։
Մրցույթի ընթացքն ու արդյունքները լայնորեն լուսաբանվել են իտալական մամուլի կողմից: