կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-25 12:54
Հասարակություն

Տարոն Մարգարյանը կարևոր հայտարարություն է անելու

Տարոն Մարգարյանը կարևոր հայտարարություն է անելու

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառաավարության այսօրվա նիստում անդրադարձավ  հասարակական տրանսպորտի թանկացման հետևանքով առաջացած բողոքի  մեծ ալիքին:

 

Նա  նախ հայտարարեց, որ սկսված շարժումն ինքնաբուխ է, չունի կուսակցական բնույթ, թեև որոշ մարդիկ ցանկանում են օգտվել ստեղծված իրավիճակից: Ըստ նրա' շարժումն ունի սոցիալական համերաշխության բնույթ:

 

Վարչապետը նշեց, որր Հայաստանում ձևավորվում  է քաղաքացիական հասարակություն, և այն պետք է հաշվի առնել ցանկացած որոշում ընդունելիս:

 

Տիգրան Սարգսյանը, միևնույն ժամանակ,  կարևորեց  ՏԻՄ-երի  ինքնուրույնությունը և ընդգծեց, որ տրանսպորտի թանկացման որոշումը քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում էր: Սակայն, ըստ նրա, կառավարությունը չի կարող այդ խնդիրը  չպահել իր ուշադրության կենտոնում.  մեծ զանգվածներին առնչվող որոշումները պետք է քննարկվեն հանրության  հետ' ապահովելով հանրային լսումներ:

 

 Տ. Սարգսյանը հայտարարեց այս բացն  օրենսդրորեն լրացնելու անհրաժեշտության մասին և,  դիմելով Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին, ասաց, որ քաղաքապետարանն իր հետագա գործողություների մասին պետք է տեղյակ պահի կառավարությանը:

 

 

Նշենք, որ այսօրվա նիստին նեկայացել էր ոչ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ  փոխքաղաքապետ Կարո Արեյանը: Ի պատասխան վարչապետի դիտարկմանը' Արեյանը  հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը  հետևում  է հասարակության  կողմից բարձրացված բոլոր հարցադրումներին և խնդրի վերաբերյալ հանդիպումներ է ունեցել  տարբեր  շրջանակների հետ: Նա նշեց նաև, որ  Տարոն Մարգարյանն իր որոշման մասին այսօր հանդես կգա հրապարակային հայտարարությամբ: