Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և «Քվանտ» վարժարանից:
Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան Դավիթ /ֆիզիկա, ոսկե մեդալ/, Մաղաքյան Գագիկ /մաթեմատիկա, ոսկե մեդալ/, Մարտիրոսյան Վահան /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Կարագուլյան Վահե /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Սարգսյան Էմմա /ֆիզիկա, բրոնզե մեդալ/: Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Կարալյան Ալեքսանդր /մաթեմատիկա/, Անդրեասյան Սամվել /ինֆորմատիկա/:
ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:
Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:
ՀՀ ԿԳՆ