կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-14 13:49
Քաղաքական

Պռոշյանցիները գյուղապետ են ընտրում

Պռոշյանցիները գյուղապետ են ընտրում

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրությանը մասնակցում է երեք թեկնածու' ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը: Երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են:

 

Նկատվում է ընտրողների աննախադեպ ակտիվություն: Տեղամասերի մուտքի մոտ ընտրողների կուտակումներ են: Համայնքի երկու' 26/1 եւ 26/32 տեղամասերում ժամը 11-ի դրությամբ 3991 ընտրողից ընտրել է մոտ 1100-ը:

 

Նկատվում է մեծ ակտիվություն դիտորդների եւ լրատվամիջոցների կողմից: Ընտրության բնականոն ընթացքն ապահովելու համար մասնակցում են նաեւ մեծաթիվ ոստիկաններ:

 

Մինչ այս պահը միջադեպեր չեն գրանցվել: Սակայն, հայկական սովորության համաձայն, կարելի է տեսնել ընտրությանը եկած 50-ից ոչ մեծ տարիքի ընտրողների, ովքեր բողոքում են տեսողությունից եւ պահանջում, որ իր հետ եկած ուղեկիցը «օգնի» քվեարկել:

 

Պռոշյանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ գյուղապետարանի մոտ ապրիլի 2-ին սպանվեց երկարամյա գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: