Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջերս Պակիստանի կառավարությունը զեկույց է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մինչեւ մահը Ուսամա բեն Լադենը ամենեւին չի թաքնվել: Զեկույցում տեղեկություն կա, որ ոստիկանությունը նույնիսկ կանգնեցրել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդին մեքենայի արագությունը գերազանցելու համար, սակայն չի ձերբակալել: Զեկույցի մասին հայտնել է Al Jazeera-ն:
Փաստաթղթում նաեւ խոսվում է պակիստանյան հետախուզության ոչ մասնագիտական գործունեության մասին: Երբ ԿՀՎ-ն տասնյակ տարիների «որսից» հետո վերջապես գտնում է բեն Լադենին ու ոչնչացնում Աբոտաբադում` պակիստնյան ռազմական ակադեմիայի մոտակայքի տներից մեկում, պակիստանյան կառավարությանը մտահոգում է միայն այն, որ ամերիկացի զինծառայողներն այդ գործողությունն իրականացրել են առանց իրենց տեղյակ պահելու: