Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ռուսական championat.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն:
«Առաջին հերթին` դա նրա համար առաջընթացի մեծ քայլ էր: Հասկանում եմ, որ «Շախտյոր»-ը հզոր ակումբ է, սակայն դժվար է համեմատել Գերմանիայի և Ուկրաինայի առաջնությունները: Բացահայտ է` Գերմանիայի Բունդեսլիգան ավելի ուժեղ է: Ինչ վերաբերում է գերմանական ակումբի խաղաոճին, ապա կարծում եմ` Մխիթարյանը լիովին համապատասխանում է նրանց: Նա միանշանակ ունակ է այնտեղ լավ խաղ ցուցադրելու: Բացի այդ, մեծ է նաև մարզչի դերը: Իմ կարծիքով` Յուրգեն Կլոպը ժամանակի լավագույն մասնագետներից մեկն է:
Հենրիխ Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել: Նրա գլխավոր առանձնահատկությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա շատ աշխատասեր ֆուտբոլիստ է: Միշտ հասնում է իր առջև դրված նպատակներին»,- ասել է Մինասյանը: