Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը գրում է․
««Սփյուռքի ձայն» հաղորդաշարի հարցերին պատասխանում է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Հիշեցնենք, որ նրա մուտքը Հայաստան արգելված է: ՀՀ կառավարության այդ որոշումը նա բողոքարկել է եւ դատարանը քննում է նրա հայցը: Մենք մի քանի հարց ենք տվել նրան այդ վարույթի եւ առհասարակ
- Պարոն Փափազյան, Ձեր գործը քննող դատավորը փոխվեց: Ի՞նչ է կատարվում փակ դռներից այն կողմ` նիստը դռնփակ է եւ լրագրողները չեն կարող ներկա լինել դատավարությանը:
-Այո, իմ հարցը «հույժ գաղտնի» հարց է: Հերթական նիստը նոյեմբերի 23-ին էր, եւ ԱԱԾ-ն նորից եկել էր առանց իմ մուտքի արգելքի պատճառների հիմնավորման: Դատավորը 10 օր ժամանակ տվեց ԱԱԾ-ին՝ բացակայող փաստաթուղթը գործին ավելացնելու համար: Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 25-ին, եւ կարծում եմ, կպարզվի՝ ես իրավասո՞ւ եմ մասնակցել դատական նիստերին (նախորդ դատավորը թույլատրել էր, որ Մուրադ Փափազյանն օնլայն մասնակցի դատավարությանը, ակնկալում է, որ նոր դատավորն էլ կթույլատրի` Ն.Վ.): Բոլորին պարզ է, որ որեւէ պատճառ, հիմնավորում չկա: Սա քաղաքական հարց է. Փաշինյանն ինձ պատժում է Արցախի հարցում իմ դիրքորոշման ազատ արտահայտման համար: Փաշինյանի համար անընդունելի է, որ դրսից որեւէ մեկը Հայաստանի ու Արցախի շուրջ կարծիք է հայտնում: Փաշինյանն ինքը իշխանության եկավ ազատության, դեմոկրատիայի խոստումներով, սակայն հիմա ինքը դեմ է գործում իր սկզբունքներին:
-Կարծում եք, որ դա զուտ Փաշինյանի՞ ցանկությունն է: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն արդեն իրականություն է դարձնում Ալիեւ-էրդողան տանդեմի փոքր ու մեծ ցանկությունները: Ձեր հարցն այս շրջանակներում չի՞ տեղավորվում: Չէ՞ որ Դուք, բացի Արցախի խնդրից, նաեւ Հայ դատի համար պայքարող կենտրոնական դեմքերից եք:
- Այո, այս կասկածը միշտ կա, եղել է: Դա եղավ Էրդողանի հետ հեռակա հանդիպումից հետո: Իսկ Էրդողանը միշտ հայտարարում է, որ սփյուռքն է խանգարում հայ թուրքական հաշտեցմանը: Ես վերջերս գիրք եմ հրապարակել Էրդողանի մասին: Նա ուզում է թուլացնել հայկական սփյուռքը, դրա համար որպես գործիք օգտագործում է Փաշինյանին: Փաշինյանն իր հանձնակատարի միջոցով քայլեր է անում թուլացնելու դասական սփյուռքը, որ հալածե հայկական հոգին, եւ ստեղծի իր ներքին՝ փաշինյանական սփյոռքը: Հինգ տարի է դա ձախողման է ենթարկված: Մենք իսկապես պայքարում ենք ի նպաստ Հայաստանի, Արցախի եւ Հայ դատի: Ես կոչ եմ անում պարոն Փաշինյանին, որ վերանայի իր մոտեցումը եւ ԱԱԾ-ին ցույց տա ճիշտ ճամփան: Որովհետեւ արդարադատությունը երբեք պատճառ չի գտնի, եթե ես հանցագործ չեմ: Ես Հայաստանի եւ Արցախի զինվոր եմ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: 16 ամիս անց չեն կարող շինծու պատճառ գտնել: Սա վնասում է Հայաստանի ժողովրդավարության վարկանիշին, վարկաբեկում է երկիրը: Մենք պետք է նոր էջ բացենք, որ Հայաստանն այս վիճակից դուրս գա:
-Ձեր ձայնը լսելի է ֆրանսիական կառավարությունում: Դուք այդտեղ պատահական մարդ չեք՝ հայկական համայնքի գլխավոր դերակատարներից եք: Ֆրանսիական կառավարությունը համարժեք քայլեր իրականացնու՞մ է Ձեր առջեւ դրված արգելանքի առնչությամբ: Չէ՞ որ Դուք Ֆրանսիայի քաղաքացին եք: Իսկ Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ է մտերիմ:
-Այո, Ֆրանսիան եւ Հայաստանը բարեկամ երկրներ են շնորհիվ մեզ՝ հայկական սփյուռքի: Եթե այսօր Փաշինյան-Մակրոն լավ հարաբերություններ կան, դա սփյուռքի երկարատեւ աշխատանքի շնորհիվ է: Դա պետք է լավ իմանա Փաշինյանը: Երբ հանդիպեցի Մակրոնի հետ, ինքը բարձրացրեց այդ հարցը: Ես ամաչում եմ Հայաստանի համար, Հայաստանի կառավարության համար, որ այսպիսի հարց ստեղծեցին: Եվ իրենք դա չեն հասկանում: Երկու անգամ Մակրոնն ինքը բարձրացրեց այդ հարցը, ասելով, որ անընդունելի է: Ես չեմ ուզում, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները վատանան: Ֆրանսիան պետք է մնա Հայաստանի բարեկամ երկիրը: Այն մեզ համար կարեւոր ռազմավարական եւ բարեկամ երկիր է»: