|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ձերբակալվել են երեք անձինք, ովքեր ՌԴ վերջին նախագահական ընտրությունների մեկամյակին ընդառաջ «Долой царя Путина» («Կորչի ցար Պուտինը») գրառմամբ ահռելի պաստառով կանգնել էին Կարմիր հրապարակում. հայտնում է gazeta.ru-ն:
«Ձախերին ներկայացնող այս երեք ակտիվիստները չարտոնված միջոցառում են անցկացրել Կարմիր հրապարակի դարպասների մոտ: Նրանք ձեռնաշղթաներով իրենց ամրացրել էին երկաթյա ճաղերին և պարզել ահռելի ցուցապաստառ: Տասը րոպե անց ոստիկանները նրանց բերման են ենթարկել»,- գրում է պարբերականը: